Digital marketing-ի մասնագետների պատրաստում «Gagarin Project»-ի բնակիչների համար
Sovorir.online IT մասնագետների պատրաստման կենտրոնը՝ «Նոր դար» հիմնադրամի հետ միասին, մշակել են մի ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում է 100 հոգու սովորեցնել IT ոլորտի մասնագիտությունները և հետագայում օգնել «Gagarin Project»-ի տարբեր ծրագրերում աշխատանքի անցնել:
Ինչո՞ւ է թվային մարքեթինգն այդքան տարածված
ՌԴ և ԱՊՀ շուկայում ավելի քան 10,000,000 ընկերություններ ինտերնետ-մարքեթինգի կարիք ունեն
Ամբողջությամբ հեռահար աշխատելու հնարավորություն
Թվային մարքեթինգի մասնագետի ամբողջ աշխատանքն իրականացվում է համացանցում, հանդիպումները՝ Zoom-ում, նամակագրությունը՝ Telegram-ում։ Դրանից ելնելով՝ գրասենյակում աշխատելու անհրաժեշտություն չկա։
Բարձր աշխատավարձ և կադրերի պակաս
Սկսնակ մարքեթոլոգի միջին աշխատավարձը կազմում է 1000-1500$։ Ի դեպ, մարքեթինգում փորձը որոշվում է ոչ այնքան տարիների, որքան նախագծերի քանակով
1-2 ամսվա ընթացքում մասնագիտությունը յուրացնելու հնարավորություն
Պետք չէ հանճար լինել սովորելու համար, թե ինչպես պատշաճ կերպով վարել Instagram-յան ու Facebook-յան 5-6 էջ և վաստակել 800-1000$
Աշխատանքային գրաֆիկ չկա․ կարևորն արդյունքն է
Մարքեթոլոգի աշխատանքը աշխատատեղում ժամը 08:00-ից մինչև 20:00-ը նստելը չէ։ Մարքեթոլոգի խնդիրն է՝ մտածել, թե ինչպես պետք է ներգրավել հաճախորդների։ Եվ այստեղ չկա աշխատանքային գրաֆիկ։ Բոլորին արդյունքն է պետք։ Իսկ թե ինչքան եք աշխատել դրա համար, ոչ ոքի չի հետաքրքրում։
Կարիերայի համար կապեր կամ ծանոթություններ պետք չեն
Մարքեթինգում հաղթում է նա, ով ավելի խելացի է, ստեղծագործ ու փորձառու: Ելնելով դրանից՝ Դուք հնարավորություն ունեք մրցակցել գիտելիքներով և աշխատասիրությամբ, այլ ոչ թե ապավինել ինչ-որ մեկի օգնությանը։
Չկան տարիքային կամ այլ սահմանափակումներ
Թվային մարքեթինգ կարող է սովորել ինչպես դպրոցականը, այնպես էլ թոշակառուն։ Իհարկե, անհնար է դառնալ սուպերմասնագետ 1-2 ամսվա ընթացքում, բայց համառություն ցուցաբերելու դեպքում կարելի է հասնել ցանկացած բարձունքների առանց սահմանափակումների:
Լավագույն ծրագիրը ՏՏ-ում կարիերայի մեկնարկի համար
Մենք ազատվել ենք ավելորդ ամեն ինչից, թողել ենք ամենաարժեքավոր և անհրաժեշտ տեղեկությունը, մշակել ենք հարյուրավոր թեստեր ու գործնական առաջադրանքներ, և որ ամենակարևորն է, խորասուզում ենք ձեզ մի միջավայր, որտեղ բոլորը համատարած աշխատում են արդյունքի հասնելու համար:
Ամենաարժեքավոր վիդեո ուսուցման 50+ ժամ
Ավելի քան 1000 սլայդներ, ավելի քան 50+ ժամ ամենաարժեքավոր կոնտենտ, որը փորձարկվել է գործնականում և տալիս է արդյունքներ
Օնլայն թեստեր ու գործնական առաջադրանքներ
Մենք մշակել ենք ավելի քան 500 հարց թեստերում և 40 գործնական առաջադրանք, որոնք ուղղված են իրական փորձի ստացմանը
Խմբային աշխատանք և հաղորդակցություն միասնական չաթում

Ուսուցման ընթացքում աշակերտները միավորվում են 10 հոգանոց թիմերում, անցնում են ուսուցում, վերցնում են նախագծեր և իրականացնում դրանք միասին։ Սա թույլ է տալիս սովորեցնել Ձեզ աշխատել թիմում
Աշխատանքով ապահովման 30-ից ավելի գործիք

Հաճախորդների և աշխատանք գտնելու 20 անվճար միջոց, վճարովի՝ 10 միջոց, աշխատանքի որոնում ամսական 5000 թափուր աշխատատեղերի մեջ, առաջատար HR մասնագետների կողմից ուսուցում, ինչպես նաև մուտքի հնարավորություն դեպի պատվերների որոնման մեր սեփական համակարգ՝ ParserWork
Sovorir.Online-ը ՏՏ մասնագետների պատրաստման կենտրոն է

Մեր առաքելությունն է Հայաստանում տարբեր ուղղվածության ՏՏ մասնագետներին կրթել, զարգացնել և ապահովել աշխատանքով։ Մենք համոզված ենք, որ անհնար է կառուցել ժամանակակից, ուժեղ պետություն՝ առանց արդի տեխնոլոգիաների կիրառման։

Հայաստանի գլխավոր ներուժը մարդիկ են։ Մենք պարտավոր ենք օգտագործել գիտելիքի մեր մեջ զետեղված նախադրյալները և ձգտել Հայաստանի տնտեսության ու կյանքի բոլոր ոլորտների զարգացմանը։

Մեր նպատակը միայն մարքեթինգ սովորեցնելը չէ։ Մարքեթինգային դասընթացներ շատ կան։ Մեր նպատակն է Հայաստանում ամեն տարի ավելի քան 30,000 ՏՏ մասնագետի ապահովել աշխատանքով՝ հզոր թվային տնտեսություն դառնալու համար։ Մենք ցանկանում ենք 3 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 100,000 մարդու ՏՏ ոլորտում աշխատանքով ապահովել։

Sovorir.Online
Աշխատանք կգտնի յուրաքանչյուրը
HeadHunter կայքում ամսական հրապարակվում է ավելի քան 30,000 հայտարարություն թափուր աշխատատեղերի մասին: Եվ դա՝ միայն մեկ կայքում, իսկ նման կայքերը հարյուրավորն են։ ՌԴ-ում և ԱՊՀ-ում ավելի քան 10,000,000 ընկերություններ թվային մարքեթինգի կարիք ունեն։ Ցանկացած մակարդակի փորձով էլ Դուք կարող եք գտնել աշխատանք, բայց այն պայմանով, որ պատրաստ եք աշխատել արդյունքի համար։ Սոցիալական ցանցերում առաջխաղացումը, կայքի առկայությունը, համացանցում հեղինակության վրա աշխատանքը, հաճախորդների ներգրավումը ցանկացած բիզնեսին անհրաժեշտ ծառայությունների միայն մի փոքր մասն են կազմում։
Մասնագետների կողմից պատրաստված դասընթաց
Մեզանից յուրաքանչյուրն ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող մասնագետ է
Էդգար Դավթյան
Մարքեթինգի տնօրեն
Ավելի քան 10 տարվա փորձ։ Ավելի քան 300+ մեկնարկած ծրագիր։ Ղեկավարել է ռուսական այնպիսի առաջատար ընկերությունների մարքեթինգի բաժիններ, ինչպիսիք են Юниты, Барк, Talentsy, 3D Club, Resultica և այլն: ABG digital-գործակալությունների ցանցի նախկին սեփականատեր (70+ գործընկերներ՝ ՌԴ և ԱՊՀ 40+ քաղաքներում): Ռուսաստանում մայնինգ սարքավորումների խոշորագույն մատակարար Promminer.ru-ի մարքեթինգի տնօրեն։
Հայկ Հովակիմյան
YouTube-յան RepatRiarch ալիքի հիմնադիր։ Ալիքն ունի ավելի քան 40,000 հետևորդ և 5,000,000 դիտում: Ավելի քան 10 տարի աշխատել է Ռուսաստանի առաջատար հեռուստաալիքներում։ "Tumanyan Online" հայոց լեզվի օնլայն դպրոցի հիմնադիր, որտեղ ուսանել է ավելի քան 1000 աշակերտ ամբողջ աշխարհից:
Հասարակական գործիչ։

Ստացեք անվճար մուտքի հնարավորություն դեպի առաջին դաս՝ «Մարքեթոլոգի մասնագիտությունը սկզբից մինչև վերջ»
Իմացեք այս մասնագիտության մասին ամեն ինչ և որոշեք՝ համապատասխանո՞ւմ է այն Ձեզ, թե՞ ոչ:
Եկե՛ք ծանոթանանք։
Գրե՛ք մեզ, և մենք կհուշենք, թե ինչպես է պետք սկսել կարիերան ՏՏ-ում։
Telegram: @sovorir
Email: hello@sovorir.online

Գաղտնիության քաղաքականություն
Made on
Tilda