Մեկնարկում է կանանց տնտեսական զորացման «Պլատֆորմ #5 |Վերակրթում» ծրագիրը
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշխատաշուկայից դուրս մնացած կանանց թվային մարքեթինգի ոլորտում նոր հմտություններ ձեռք բերել և արժանապատիվ աշխատանքի հեռանկարներ ունենալ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել մեր աջակցման կենտրոն (+374 43 502934)։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարություններ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) աջակցությամբ։
Ծրագրի շահառուներն են կանայք, ովքեր համապատասխանում են հետևյալ խմբերից որևէ մեկին՝
Ընդգրկված են ընտանեկան կամ սոցիալական նպաստի համակարգում,
Գործազուրկ են (չեն աշխատել ծրագրին դիմելուց առաջ առնվազն 3 ամիս),
Ենթարկվել են թրաֆիքինգի, ընտանեկան բռնության կամ շահագործման,
Հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող կամ հաշմանդամություն ունեցող չափահաս անձանց խնամակալ նշանակված կին են,
Երեք և ավել երեխայի մայր են:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը բաց մրցույթի հիմքով ընտրել է «Սովորիր Օնլայն» կազմակերպությանը` որպես «Պլատֆորմ #5 | Վերակրթում» ծրագրի իրականացնող։»
Առաջարկների և բողոքների դեպքում կարող եք դիմել UNDP ImpactAIM Աքսելերատորին հետևյալ Էլ․ հասցեով՝ impactaim.armenia@undp.org
Ուսուցման ընթացքում սովորողները ստանում են ավելի քան 50 տեսադասեր, 500+ առցանց թեստեր և կատարում են 40+ գործնական աշխատանքներ։ Կատարած աշխատանքների գնահատման արդյունքում համակարգը ձևավորում է սովորողի միջին վարկանիշը:
1500-ից ավել ուսանողներ աշխարհի 14 երկրներից սովորում են Sovorir.Online կրթական ծրագրով:
թիմային ուսուցում
Ուսուցում թիմում
թիմային ուսուցում
թիմային ուսուցում
թիմային ուսուցում
թիմային ուսուցում
թիմային ուսուցում
Լավագույն ծրագիրն արժանապատիվ կարիերայի մեկնարկի համար
Ծրագրում ներառել ենք միայն ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, մշակել ենք հարյուրավոր թեստեր և գործնական աշխատանքներ, ձեզ ներգրավում ենք առցանց միջավայրում, որտեղ թիմերով աշխատում են նոր բարձունքներ գրավելու ուղղությամբ:
1000+ տեղեկատվական սահիկներ, որոնք արդեն ստուգվել են փորձով և օգնում են բարձր արդյունքների հասնել:
50+ դասաժամեր
06
Սովորողները մուտք են գործում մի բացառիկ հարթակ, որտեղ կան 500+ կրթական հոդվածներ, այլ ուսանողների կատարած աշխատանքներ, ինչպես նաև իրենց իսկ կատարած աշխատանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու հնարավորություններ
Գիտելիքների և օրինակների հարթակ՝ Sovorir.Info
02
Մենք մշակել ենք 500+ հարց պարունակող թեստեր և 40+ գործնական առաջադրանքներ՝ իրական փորձ ձեռք բերելու նպատակով։
Առցանց թեստեր և գործնական առաջադրանքներ
03
Սովորողները բաժանվում են 30 հոգանոց խմբերի և գործնական աշխատանքները կատարում են միասին։ Սա օգնում է շատ ավելի արդյունավետ սովորել։
Աշխատանք և շփում խմբի միասնական հարթակում
04
20 անվճար մեթոդ աշխատանք որոնելու համար, 10 անվճար խորհրդատվություն լավագույն մարդկային ռեսուրսների մասնագետների կողմից, ինչպես նաև Sovorir.Work աշխատանքի առաջարկների բորսայում գրանցման անվճար հնարավորություն։
Աշխատանքի տեղավորման ավելի քան 30 մեթոդ
05
Մասնակիցները բաժանվում են խմբերի և մրցում են անհատական և թիմային վարկանիշային համակարգով։ Սա խթանում է ավելի ջանասիրաբար աշխատել, քանի որ յուրաքանչյուրի վարկանիշն ազդում է թիմի վարկանիշի վրա:
Մրցակցություն ուսանողների և թիմերի միջև՝ վարկանիշային համակարգի օգնությամբ
Sovorir.Online. մենք լավագույն կրթական ծրագրերից մեկն ենք, որն ամբողջությամբ համակարգված է Տելեգրամ բոտում
№1
1500+
20 000+
Կրթական ծրագիր՝ Տելեգրամում
1500-ից ավել ուսանող սովորում են Sovorir.Online կրթական ծրագրով