Sovorir.Online-ը ՏՏ մասնագետների պատրաստման կենտրոն է
Մեր առաքելությունն է Հայաստանում տարբեր ուղղվածության ՏՏ մասնագետներին կրթել, զարգացնել և ապահովել աշխատանքով։ Մենք համոզված ենք, որ անհնար է կառուցել ժամանակակից, ուժեղ պետություն՝ առանց արդի տեխնոլոգիաների կիրառման։
Հայաստանի գլխավոր ներուժը մարդիկ են։ Մենք պարտավոր ենք օգտագործել գիտելիքի մեր մեջ զետեղված նախադրյալները և ձգտել Հայաստանի տնտեսության ու կյանքի բոլոր ոլորտների զարգացմանը։
Մեր նպատակը միայն մարքեթինգ սովորեցնելը չէ։ Մարքեթինգային դասընթացներ շատ կան։ Մեր նպատակն է Հայաստանում ամեն տարի ավելի քան 30,000 ՏՏ մասնագետի ապահովել աշխատանքով՝ հզոր թվային տնտեսություն դառնալու համար։ Մենք ցանկանում ենք 3 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 100,000 մարդու ՏՏ ոլորտում աշխատանքով ապահովել։